Ոստիկանները հայտնաբերել են կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Ապրիլի 28-ին սոցիալական ցանցում տեղանյութ էր տարածվել, թե ինչպես մի երիտասարդ դաժան վերաբերմունք է ցուցաբերում շան նկատմամբ։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է տեսանյությում երևացող անձի ինքնությունը։
Նա հայտնաբերվել է և ներկայացվել նախաքննական մարմին։
Ավելի վաղ հայտնել էինք, Ծիծեռնակաբերդում երիտասարդը դաժանաբար հարվածում է շանը։