Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. Այս երկոտանին երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում դաժանաբար հարվածում էր, ենթադրաբար, իր շանը։

Քաղաքացիներն ու երիտասարդ աղջիկը՝ Հասմիկ Կարապետյանը, փորձել են այս երկոտանու ձեռքից փրկել շանը։ 

Անպաշտպան շանը հարվածող էս «կենդանու» դեմքը հստակ երեւում է, ու ես հույս ունեմ, որ ոստիկանությունը շատ արագ կպեղի սրան ու սա՝ Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածով, կպատժվի։

Լավ, սենց անասունները ո՞նց են աճում, ի՞նչ պարարտանյութ են սրանց վրա ցանում։

Ալո, #ՀՀոստիկանություն / Police of the Republic of Armenia