Քիչ առաջ կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Նաիրա Զոհրաբյանը.
«Երեկ երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենային կրակոցով սպանվել էր պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանը, եւ ըստ որոշ տեղեկությունների՝ սպանություն կատարողն այն ադրբեջանցիներից մեկն էր, ով ներխուժել էլ Սիսիան՝ քաղաքացու տուն ու դրան չէին հասցրել բռնել։
Ըստ տեղեկությունների՝ նրա ձեռքին եղել է Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը։
Կապանցիները ադրբեջանցուն հանձնել են իրավապահներին։
Խաղաղության դարաշրջանի բացումը շարունակվում է։
ԱՊԱԳԱ ԿԱ՛»
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2023թ. ապրիլի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում է ստացվել այն մասին, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու մարմին կա, որի վրա առկա են հրազենային վնասվածքներ:
Պահակակետում հայտնաբերվել է երկփողանի հրացան։