Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ ՊՆ հաղորդագրության՝ նրա հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում էին: