Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ջնջել է երեկ՝ ապրիլի 3-ին, իր արած ֆեյսբուքյան գրառումն առ այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին ենթարկվել է հարձակման։
Ալեն Սիմոնյանը գրառումը ջնջել է Աշոտ Փաշինյանի տարածած հայտարարությունից հետո, որում նա հերքել էր իր վրա հարձակման լուրը։
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Ալեն Սիմոնյանը խաբել է և նրա սուտը բացահայտվել է։