Ինչպես հայտնի է, երեկ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ հայտնել էր, որ հարձակման է ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, և հավելել, որ դա կազմակերպված սադրանքների շարք է։
Այսօր արդեն, վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը հերքել է հարձակման ենթարկվելու մասին լուրերը՝ նշելով, որ ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում:
Ստացվում է՝ ԱԺ նախագահը խաբել է ժողովրդին, ապատեղեկատվություն տարածել։