Ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Արամյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ Այսօր ընկերներով հերթական անգամ որոշեցինք այցելել մեր զինվոր ընկերոջը, ով վիրավորվել է Ջերմուկում և այժմ գտնվում է Երևանյան հիվանդանոցներից մեկում (անուններ չեմ տալիս)։

 

 

Կանչեցինք տաքի և հասցեն ասացինք ու շարժվեցինք։

Վարորդը հավանաբար լցելով մեր խոսակցությունները հարցրեց, թե զինվորի մոտ ենք գնում։ Ասացինք այո և շարունակեցինք։ Հանկարծ վարորդը ճանապարհին կանգ առավ, խնդրեց, որ 5 րոպե սպասենք  ու կվերադառնա։ Վերադարձավ ձեռքին առևտուր արած մեծ տոպրակ։

 

 

Երբ հասանք, վարորդը գումարը ոչ մի գնով չվերցրեց և իր մոտի տոպրակը, որը լի էր համեղ մթերքներով ուղարկեց մեր զինվորին։  Տաքսու վարորդը այնպիսի բան արեց, որ խոսքեր չեմ գտնում ասելու։ Թող այդ մարդու գործերը միշտ հաջողված լինեն և օրհնված։