Շաքարային դիաբետը էնդոկրին հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ և ածխաջրատային, ճարպային ու սպիտակուցային փոխանակության խանգարումներով՝ պայմանավորված ինսուլինի արտազատման և ազդեցության խանգարումներով կամ դրանց համակցմամբ:
Հիվանդությունն առաջացնում է նյութափոխանակության խանգարումներ, անոթային, նյարդային, ինչպես նաև այլ օրգան համակարգերի ախտահարումներ:
Շաքարային դիաբետի առաջնային ախտանշաններն են շարունակական անհագ ծարավը, շարունակական անհագ քաղցը, առատ միզարտադրությունը, մարմնի քաշի կորուստը, ինչպես նաև բերանի լորձաթաղանթի և շուրթերի չորությունը, իսկ երկրորդային ախտանշաններն են մաշկի և լորձաթաղանթների անդիմադրելի քորը, մաշկի դժվար բուժվող բորբոքումները, ընդհանուր մկանային թուլությունը, տեսողության խանգարումները։
Հիվանդությունը կարելի է կանխարգելել՝ վարելով առողջ ապրելակերպ։ Most.am-ը ձեզ է ներկայացնում դիաբետի դեմ պայքարող լավագույն բնական բաղադրատոմսերից մեկը։ Այն օգտագործելուց 1 շաբաթ անց պարտադիր այցելեք բժշկի և ստուգվեք։ Կնկատեք զգալի փոփոխություն։ Սակայն մինչ այն սկսելը խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ և բուժումը համատեղել բշկի հետ։
1 հատ պրաս (лук-порей) (արմատներով),
2 հատ թարմ բամիա,
2 լիտր հանքային ջուր
Պատրաստման եղանակը
Նախ հարկավոր է լավ լվանալ պրասն ու դրա արմատները, այնուհետև դնել դրանք մոտ 2 լիտր հանքային ջրի մեջ: Կտրել թարմ բամիաների ծայրերը, դնել դրանք հանքային ջրով լի շշի մեջ և թողնել 24 ժամ:
Այս դեղամիջոցը պատրաստելու հաջորդ օրը հարկավոր է խմել ջրի փոխարեն: Մի չափաբաժնի վերջանալուն պես անհրաժեշտ է պատրաստել նորը: