Ողբերգական հրդեհը Երևանում երկու կնոջ կյանք է խլել: 74-ամյա Անուշ Բաղդասարյանը և նրա 44-ամյա դուստրը՝ Լիլիթ Հովսեփյանը, մահացել են Արարատյան փողոցի 90 շենքի իրենց երկհարկանի բնակարանում դեռևես անհայտ պատճառներով բռնկված հրդեհից:
Լիլիթի 17-ամյա դուստրը, որ դեպքի պահին տանն է եղել, կարողացել է դուրս գալ ծխի մեջ կորած տնից: Աղջիկը «Հայլուր»-ի թղթակիցներ Զարուհի Սահակյանի և Առաքել Օհանյանի հետ բացառիկ հարցազրույցում պատմել է, որ տատն է իրեն քնից հանել, դուրս ուղարկել՝ պարզելու, թե որտեղից է ծուխը տուն լցվում: