ԽՈՅ 

Օրը լավ է թուլանալու և հանգստանալու համար: Բայց լուրջ ձեռնարկումների դեպքում գործը մի փոքր ավելի բարդ կլինի։

ՑՈՒԼ 

Ձեզ մոտ շատ բան կստացվի։ Հնարավորություն կլինի լուծել վաղեմի խնդիրները, վերականգնել ընդհատված հարաբերությունները, կարգավորել ձգձգված հակամարտությունները։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Անհնարինին հասնելու հնարավորություն կա։ Իհարկե, դրա համար դուք պետք է փորձեք, բայց ձեր ջանքերը կտան արագ և տպավորիչ արդյունք:

ԽԵՑԳԵՏԻՆ 

Ժամանակն է սկսել անել այն, ինչ երկար ժամանակ հետաձգել էիք։ Կարիք չկա փորձել ամեն ինչ անել միանգամից։

ԱՌՅՈՒԾ 

Զգույշ եղեք: Լավ օր չէ լարված խոսակցությունների, վեճերի և հարաբերություններ պարզելու համար: Առյուծների մեծ մասը ստիպված կլինի ջանքեր գործադրել բարյացակամ մթնոլորտը պահպանելու համար։

 

ԿՈՒՅՍ 

Օրը բարդ, բայց հետաքրքիր կլինի։ Հավանական են հանգամանքների այնպիսի համակցություններ, որոնք կհանգեցնեն թյուրիմացությունների։ Միշտ չէ, որ հեշտ կլինի հասկանալ մտերիմ մարդկանց։

ԿՇԵՌՔ

Դուք ավելին կցանկանաք: Սա միանգամայն իրագործելի կլինի, բայց դուք պետք է շատ ջանք գործադրեք։ Աստղերը ձեր կողքին կլինեն, բայց դուք չպետք է հույսը դնեք միայն բախտի վրա:

ԿԱՐԻՃ 

Հաջող օր է նոր բաներ սովորելու համար։ Դուք հեշտությամբ կարող եք հասկանալ բարդ խնդիրները: Նույնիսկ այն թեմաները, որոնց նախկինում երբեք չեք հանդիպել, կհասկանաք առանց մեծ դժվարության:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Հագեցած օր է: Կկարողանաք շատ օգտակար բաներ անել ինքներդ ձեզ համար և օգնել սիրելիներին, ովքեր աջակցության կարիք կունենան: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ և հաջող զուգադիպություններ։ Չեն բացառվում պատահական հանդիպումներն այն մարդկանց հետ, որոնց վաղուց կարոտել եք և ոչ մի կերպ չեք կարողացել հանդիպել:

ՋՐՀՈՍ 

Հաջող հնարավորությունների օր է: Դուք կսկսեք իրերին նայել անսովոր տեսանկյունից, այնպես որ կտեսնեք հնարավորություններ նույնիսկ այնտեղ, որտեղ մյուսները ոչինչ չեն նկատի: 

ՁԿՆԵՐ 

Սրտանց խոսելու ժամանակն է: Շատ բարեհաջող օր է մտերիմների հետ այն հարցերը քննարկելու համար, որոնք վաղուց ձեզ անհանգստացնում էին: