Հունվարի 5-ին, ժամը 04:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կա զոհ:

Մինչ փրկարարների  կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները  հոսանքազրկել են ավտոմեքենան, Գ. Ջ.-ի (ծնված 1996 թ.) դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը: