Չիլիում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ազգային սեյսմոլոգիական կենտրոնը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով՝ 00:43-ին, Կիլագուա քաղաքից 56 կմ դեպի արևելք։

Երկրաշարժի օջախը գտնվել է 94 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։