ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2025 թվականի հունվարի 9-ը հայտարարել է ազգային սգո օր՝ կապված նախկին նախագահ Ջիմի Քարթերի մահվան հետ, ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Ես 2025 թվականի հունվարի 9-ը հայտարարում եմ ազգային սգո օր ամբողջ Միացյալ Նահանգներում»,- ասված է հայտարարության մեջ։

Բայդենը կոչ է արել ամերիկացիներին հավաքվել պաշտամունքի վայրերում՝ հարգանքի տուրք մատուցելու հանգուցյալ նախկին նախագահին։ Նա նաև որոշել է 30 օրով իջեցնել ԱՄՆ բոլոր դրոշները երկրի ներսում և դրսում գտնվող կառավարական շենքերում, ներառյալ ռազմական բազաները և դիվանագիտական ​​ներկայացուցչությունները:

Ավելի վաղ Քարթերի մահը հաստատել էր նրա հիմնած հիմնադրամը, որ ԱՄՆ 39-րդ նախագահը 100 տարեկանում մահացել է։