Գովազդ Նար-Դոսի փողոցում.
-Այդ ու՞ր… առանց դագաղի:
* * *

Աղջիկ. - Երբ մենք ամուսնանանք, ես կցանկանայի կիսել քո բոլոր մտահոգությունները, անհանգստությունները և թեթևացնել քո բեռը:
Տղա. - Դու շատ բարի ես, անգինս, բայց ես որևէ մտահոգություն կամ անհանգստություն չունեմ:
Աղջիկ. - Չունես, որովհետև մենք դեռևս չենք ամուսնացել:
* * *

Տղա. - Մայրիկ, այսօր առավոտյան հայրիկը ավտոբուսում ինձ ասաց, որ տեղս զիջեմ մի կնոջ:
Մայրիկ. - Դու ճիշտ ես վարվել, տղաս:
Տղա. - Բայց, մայրի՛կ, ես նստած էի հայրիկի գիրկը:
* * *

Մի աղջիկ ամուսնանում է, մի քանի օրից ետ են ուղարկում հայրական տուն: Թաղի տղաները.
- Վարդու՞շ, էս ու՞ր գնացիր, ու՞ր էկար, մենք էլ ասում էինք` կարմիր խնձոր կուղարկեն, կնշենք…
- Ի՜, հողեմ ձեր գլուխը, թողեցի՞ք, որ կարմրի, կանաչ-կանաչ բոլորը պռճոկեցիք…
* * *

Երեխան հորը հարցնում է .
-Պապ, պապ, ինչու՞ են գառի աչքերն այդքան թախծոտ:
- Բալա ջան, դու էլ օր իմանաս հերդ ոչխար է , քու աչքերդ էլ թախծոտ կեղնին:
* * *

Երեխան հարցնում է իր հաշվապահ մայրիկին.
- Մամ, կենսաբի գրքում գրված է, որ մարդու 80 %-ը ջուր է, էդ ճիշտ է:
- Դե, որ գրքում է գրված, ուրեմն ճիշտ է:
- Բա մնացած 20%-ն ինչ է:
- Նա էլ ԱԱՀ-ը կլինի…
* * *

Ամուսինը գալիս է բժշկի մոտ և բողոքում.
- Բժիշկ ջան, արդեն 7 ամիս է` կինս ինձ հետ սեռական հարաբերություն չի ուզում, ի՞նչ անեմ:
- Կանչեք Ձեր կնոջն ինձ մոտ, ես կզրուցեմ նրա հետ:
Կինը գալիս է բժշկի մոտ ու սկսում բացատրել.
- Բժիշկ ջան, առավոտյան տաքսիով գնում եմ գործի, վարորդը ասում է` «Փողը տալի՞ս ես, թ՞ե ոնց»: Դե, ես էլ... թե ոնց: Մտնում եմ աշխատավայր, տնօրենն ասում է` «Աշխատելու՞ ես, թե՞ ոնց»: Դե, ես էլ...թե ոնց: Տուն գալիս, նորից, տաքսու վարորդը` «Փողը տալու ե՞ս , թե ոնց»: Դե, ես էլ...թե ոնց: Դե դրանից հետո ես հոգնած-ջարդված էլ չեմ ուզում...

Բժիշկը մի պահ մտածում է ու ասում.
- Հիմա ամուսնուդ ասու՞մ ենք , թե՞ ոնց...
* * *

Ամուսինն արտերկրից նամակ է գրում կնոջը. 
«Սիրելիս, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով այս ամիս գումար չեմ կարող ուղարկել: Գումարի փոխարեն ստիպված եմ սահմանափակվել համբույրներով. քեզ ուղարկում եմ հարյուր համբույր: Մի կերպ յոլա գնա մինչև մյուս ամիս»:
Կինը պատասխանում է. 
«Սիրելի՛ս, ամեն ինչ նորմալ է. հեռախոսի մարդը 5 պաչիկով համաձայնեց հեռախոսը չանջատել, հոսանքի մարդը 7 պաչիկով համաձայնեց չանջատել հոսանքը, տան տերը ամեն օր գալիս է 2-3 պաչիկը ստանալու՝ տան վարձի փոխարեն, մնացած մանր-մունր ծախսերի համար` 40 պաչիկ: Իմ մասին մի մտածիր, դեռ 30 պաչիկ ունեմ: Հուսով եմ` մինչև ամսվա վերջ կհերիքի»:
* * *

Ապարանցին մտնում է դժոխք, ասում.
- Ոտքս խերով լինի...
* * *

Երեխան դպրոցից տուն է գալիս, հորն ասում.
- Պապ, մեր դասարանի Վաչեն ինձ «գոմիկ» է ասում:
- Բա աչքերը ինչու՞ չես հանում:
- Ախր այնպիսի սիրուն աչքեր ունի:
* * *

- Երեկ ես ձեր գրախանութից գնել եմ «Ինչպես աշխատել միլիոն» գիրքը:
- Եվ՞:
- Ի՞նչ և, էջերի ուղիղ կեսը ճղած էր:
- Դե լավ, 500 հազարն էլ վատ փող չի...
* * *

- Այդ ի՞նչ ես անում:
- Զոքանչիս համար աթոռ եմ պատրաստում, ծնունդին նվեր:
- Շատ գործ կա՞ անելու:
- Չէ, մնացել է հոսանքը քաշեմ...