Խորհրդատու սննդաբան Ալեքսեյ Կաբանովն ասել է, որ ամանորյա սեղանը կարելի է պատրաստել համեղ և բազմազան ուտեստներով, որոնք անվտանգ կլինեն նաև շաքարախտով հիվանդների համար։

«Լենտա»-ի հետ զրույցում սննդաբանը խորհուրդ է տվել ամանորյա ճաշացանկը կազմելիս կենտրոնանալ խոտաբույսերով, բանջարեղենով, ծովամթերքով և ավոկադոյով աղցանների վրա, իսկ որպես սոուս օգտագործել բուսական յուղեր։ Ընդ որում, աղցանների մեջ ավելի լավ է խուսափել նրբերշիկներից ու մսից, ասել է Կաբանովը։

«Ճարպոտ մսից պատրաստված տաք ուտեստները՝ գառան կամ խոզի միս, հաստատ հարմար չեն։ Խորհուրդ եմ տալիս եփել, և ոչ միայն Ամանորին, հնդկահավ, հավի կրծքամիս, տավարի անյուղ միս կամ ձուկ։ Իդեալական գարնիր կլինի տապակած կարտոֆիլը, հացահատիկները, ինչպիսիք են բլղուրը կամ հնդկաձավարը, և հատիկաընդեղենը»,- ասաց փորձագետը:

Որպես տոնական խնջույքի ալկոհոլ՝ Կաբանովը խորհուրդ է տվել դիաբետիկներին ընտրել չոր գինիներ և խմել չափավոր՝ ոչ ավելի, քան 200 միլիլիտր մեկ անձի համար: Նրա կարծիքով՝ ամանորյա սեղանի քաղցր ուտեստները պետք է իսպառ հրաժարվել։