Ճիճվաթափության համար նախատեսված ժողովրդական միջոցները բազմազան են: Կիրառվում են և հոգնաների, թուրմերի ու ըմպելիքների, ինչպես նաև յուղերի տեսքով: Առհասարկ այդ միջոցառումները իրականացվում են համալիր կերպով: Ճիճվաթափության շրջանում, խորհուրդ է տրվում կիրառել բուսական դիետաններ, որպեսզի թեթևացվի մարսողական համակարգի աշխատանքը: Ցանկալի է օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք ունեն թմրեցնող ազդեցություն: ժողովրդական ճիճվաթափության միջոցներից յուրաքանչյուր բաղադրատոմսի կիրառման դեպքում խորհուրդ է տրվում նախապես խորհրդակցել բժշկի հետ:
Մանր ճիճուների առկայության դեպքում, խորհուրդ է տրվում պատրաստել թանձր եփուկ, որի համար անհրաժեշտ է հավասարաչափ քանակությամբ իրար խառնել ոսկեհազարուկի(գետնալեղի), անթառամի ու լվածաղիկի հումքը : Խմել բաժակի ¼ չափով ուտելուց 30 րոպե առաջ:
Ճիճուների վերացման համար(ասկարիդ, սրատուտ) օգտագործում են լվածաղկի սերմերն ու ծաղիկները: 2 բաժակ կաթի մեջ եփել 2 միջին չափի բաժանված սխտոր ու խառնել 1 ճաշի գդալ լվածաղկի փոշի: Եփել փակ տարայի մեջ մարմանդ կրակի վրա ևս 10 րոպե եռալուց հետո: Թողնել թմվի ապա քամել: Տաք թուրմով կատարել հոգնա, ու հնարավորինս երկար այն պահել: Կատարել այնքան ժամանակ, մինչև որ մակաբույծներն ու քորը կանհետանան:
Լվածաղիկից պատրաստված դեղամիջոցները հակացուցված են երեխաների համար:
Լամբլիաները, որոնք ախտահարում են լյարդն ու լեղապարկն անհետանում են այն դեպքում, եթե կանոնավոր կերպով օրը 3 անգամ խմել թթված կաղամբի կես բաժակ աղի ջուրը ուտելուց 30 րոպե առաջ: