Կորեայի համալսարանի (Սեուլ) գիտնականները մշակել են սրտի հյուսվածքների վերականգնման տեխնոլոգիա բջիջների այլ տեսակների վերափոխման օգնությամբ։ Հետազոտությունը հրապարակվել է Experimental & Molecular Medicine (EMM) գիտական ամսագրում։

Մասնագետները սովորել են փոխակերպել ֆիբրոբլաստները (շարակցական հյուսվածքի բջիջները) հասուն եւ ֆունկցիոնալ ինդուկցված կարդիոմիոցիտների (սրտի մկանային բջիջներ):

Մեթոդը հիմնված է ֆիբրոբլաստների աճի գործոն 4-ի եւ վիտամին C-ի համադրության վրա, որն արագացնում է հասունացումը եւ բարելավում բջջային ֆունկցիան։

Փորձերի ընթացքում գիտնականները ստեղծել են բջիջների ավելի լավ կառուցվածք՝ հստակ սահմանված սարկոմերներով (մկանային հյուսվածքի կտորներ) եւ T-խողովակներով (բջջային մեմբրանի տարրեր), էլեկտրական ակտիվության բարձրացման՝ բարելավված իոնային կապուղու ֆունկցիայով եւ ավելի մեծ արդյունավետությամբ՝ հասուն, լիովին վերածրագրավորված կարդիոմիոցիտներ ստեղծելու գործում:

Հետազոտողների խոսքով՝ պացիենտի սեփական հյուսվածքից հասուն կարդիոմիոցիտների աճեցումը կարող է թույլ տալ վերականգնել սրտի կաթվածի կամ սիրտ-անոթային այլ հիվանդությունների հետեւանքով առաջացած վնասը: