Երկիր մոլորակի վրա տեղի կունենա մագնիսական փոթորիկ՝ Արեգակի վրա տեղի ունեցած ուժգին բռնկումների հետեւանքով։ Այս մասին հայտնում է «Ֆոբոս» կենտրոնի գիտաշխատող Միխայիլ Լեուսը։
Համաձայն հրապարակման, Արեգակի՝ հարաբերականորեն ցածր ակտիվության փուլը մոտենում է ավարտին։ Նախօրեին առավոտյան Արեգակի վրա նկատվել է միջին դասի ուժգնության բռնկում, սակայն իր ինտենսիվությամբ այն մոտ է եղել առավելագույն դասին։
Մագնիսական փոթորկի առաջացման հավանականությունը 40% է, իսկ հզոր մագնիսական փոթորկի հավանականությունը 20% է։ Որպես կանոն, G1 փոթորիկները էական ազդեցություն չեն ունենում էլեկտրական ցանցերի և էլեկտրոնային սարքերի աշխատանքի վրա:
Գիտական ենթադրությունների համաձայն՝ գեոմագնիսական դաշտում տատանումները կսկսվեն դեկտեմբերի 25-ի ցերեկը եւ կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 26-ի առավոտ։