Ալթայի տարածաշրջանային ուռուցքաբանական կենտրոնի գլխավոր բժիշկ Իգոր Վիխլյանովի խոսքով, կա մարդկանց հինգ խումբ, որոնք ավելի հաճախ են հիվանդանում քաղցկեղով, քան մյուսները։ Նման մարդիկ, նշել է բժիշկը, պետք է հատկապես ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ։
Առաջին խումբ՝ տարեցներ։ Ուռուցքաբան Վիխլյանովը նշեց, որ 60 տարեկանում օրգանիզմում կարող են կուտակվել վտանգավոր մուտացիաների կրիտիկական քանակություն, ինչը լրջորեն մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը։ Տարեց մարդկանց մոտ ավելի հաճախ ախտորոշվում է ստամոքսի, թոքերի, կրծքագեղձի, աղիների և շագանակագեղձի քաղցկեղ։
Երկրորդ խումբ՝ քաղցկեղով հիվանդ արյունակիցներ: Ուռուցքաբանը պարզաբանեց, որ մեծ է աղիների, շագանակագեղձի, կրծքագեղձի, ձվարանների ժառանգական քաղցկեղի հավանականությունը:
Երրորդ խումբ՝ դիաբետիկներ և գեր մարդիկ։ Բժիշկ Վիխլյանովն ասաց, որ այս խնդիրների հետ կապված է բորբոքումը, կարող է չարորակ գործընթացի խթան հանդիսանալ։
Չորրորդ խումբ՝ վատ սովորություններ ունեցող մարդիկ։ Ուռուցքաբանը զգուշացնում է, որ ալկոհոլի չարաշահումը մեծացնում է լյարդի, ստամոքսի և աղիների քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Ծխելիս՝ թոքերի, քթանցքի, կոկորդի, լյարդի, ստամոքսի, երիկամների, կերակրափողի քաղցկեղ:
Հինգերորդ խումբ՝ վտանգավոր արդյունաբերություններում աշխատող մարդիկ: Ճառագայթումը և որոշ քիմիական նյութեր քաղցկեղածին են, հիշեց բժիշկը: