Կիտրոնի մի կտորը կամ թարմ քամած ցիտրուսային հյութը սուրճն ավելի առողջարար կդարձնեն, ասել է սննդաբան Նատալյա Դենիսովան։ Նա aif.ru-ին նկարագրել է միլիոնավոր մարդկանց կողմից սիրված ըմպելիքը բարելավելու անսովոր միջոց։
Դենիսովան ասել է, որ կիտրոնը կօգնի սուրճը հագեցնել հակաօքսիդանտներով, որոնք կանխում են օրգանիզմում օքսիդատիվ գործընթացները, որոնք հրահրում են վաղաժամ ծերացումը։ Նաև, ըստ նրա, նման համադրությունը կօգնի ամրապնդել իմունային համակարգը ցուրտ սեզոնին։ Սուրճն ինքնին հիանալի հակաօքսիդանտ է, հարուստ է օգտակար նյութերով, իսկ ցիտրուսում պարունակվող վիտամին C-ն միայն կբարձրացնի ըմպելիքի օգտակար հատկությունները։
«Սուրճի հատիկները պարունակում են երկաթ, ցինկ և B վիտամիններ, որոնք խթանում են իմունոգոլոբուլինների արտադրությունը, որոնք մեծացնում են պաշտպանությունը վիրուսներից և բակտերիաներից»,- ըստ shantnews-ի՝ ասել է մասնագետը։