Բերնադետ Մորգան անունով 51-ամյա բրիտանուհին դիմել է բժիշկներին՝ գանգատներով, որոնք, ինչպես հետագայում պարզվել է, կրծքագեղձի դժվար հայտնաբերվող և ագրեսիվ քաղցկեղի ախտանշաններ են, սակայն չեն կարողացել ժամանակին ախտորոշել նրա մոտ։
Կնոջ հարազատները Express-ի հետ զրույցում նկարագրել են այն ախտանիշները, որոնց նա հանդիպել է։
2023 թվականի հունվարին Մորգանը սկսել է ցավեր զգալ ձախ թեւատակում ու կրծքավանդակում: Կինը դիմել է բժիշկներին, սակայն մամոգրաֆիան ուռուցքի առկայություն չի ցույց տվել։ Բրիտանուհուն վստահեցրել են, որ նա լավ է։
6 ամիս անց կնոջ ինքնազգացողությունը վատացել է՝ կրծքերը բորբոքվել ու կարմրել են, ցավն ուժեղացել է։ Նա կրկին դիմել է բժիշկների, ովքեր նրա ախտանշանները վերագրել են մաստիտին ու նրան հակաբիոտիկներ նշանակել։ Հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում կինը դիմեց ևս մի քանի մասնագետների, որոնցից չորրորդը լրջորեն է ընդունել Մորգանի բողոքները:
Նրա մոտ ի վերջո ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղի 4-րդ փուլի հազվագյուտ ու չափազանց ագրեսիվ ձև: Մորգանն ավարտել է քիմիաթերապիան և սպասել է վիրահատության։ Սակայն 2024 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ քաղցկեղային բջիջները տարածվել են դեպի ուղեղ։ Երկու շաբաթ էլ չանցած՝ նա մահացել է: