Սառը ձեռքերը կարող են վկայել ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ բարձր զգայունության մասին։
Սակայն որոշ դեպքերում անընդհատ սառչող մատները վկայում են նաև առողջական ավելի լուրջ խնդիրների մասին։
Ըստ մասնագետների՝ ամենից հաճախ կանայք են բողոքում են սառը ձեռքերից։ Եթե նրանց մատները սառչում են ջերմաստիճանի չնչին անկման դեպքում, ապա անհանգստանալու ոչինչ չկա։
Սակայն պետք է ահազանգել, եթե վերջույթները հանկարծ սկսում են կորցնել զգայունությունը և անհավասար սառչել:
Որպես կանոն, նման հանկարծակի սառեչլն ուղեկցվում է ցավոտ զգացողություններով, քանի որ առաջանում է անոթային սպազմ, որի հետևում, որպես կանոն, կանգնած է ռևմատիկ հիվանդությունը։
Եթե միայն մի ձեռքն է սառը, ապա սա պատճառ է ռևմատոլոգի կամ նյարդաբանի խորհուրդ ստանալու համար, այս նշանը կարող է վկայել արյան անոթների հետ կապված խնդիրների մասին։