Մաշկի դեղնությունն ու մուգ գույնի մեզը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ամենից ակնառու ախտանշաններից են։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը։ «Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտանշանները հաճախ դժվար է լինում նկատել, ինչը բարդություններ է առաջացնում ախտորոշման համար։
Համաձայն մասնագետների, այդ ախտանշաններից են մաշկի եւ ակնագնդերի դենությունը, մաշկի ցանը, առավել մուգ գույնի մեզը եւ այլն։ Հիվանդության ախտանշաններից կարող են լինել նաեւ ախորժակի եւ քաշի կորուստը, հոգնածությունը, բարձր ջերմաստիճանի առկայությունը։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հաճախ անվանում են «լռակյաց քաղցկեղ», քանի որ ախտանշանները կամ չեն նկատվում կամ էլ կարող են շփոթել այլ հիվանդության ախտանշանների հետ եւ, որպես կանոն, այն ուշ է բաահայտվում։