Ատամնաբույժ Անդրեյ Բոժիչն ասել է, որ բերանի խոռոչի քաղցկեղի հիմնական ախտանիշը չբուժող խոցերն են։

Սակայն, ինչպես բացատրել է բժիշկը, դրանք կարող են առաջանալ նաև այլ պատճառներով, հատկապես ցուրտ սեզոնին, հաղորդել է «Surrey Live»-ը։

Բժշկի խոսքով՝ ձմռանը շատերը տարվա այս եղանակին բախվում են ընդհանուր խնդրի՝ չոր օդի պատճառով բերանի խոռոչում առաջացող խոցերի։ Դրանք սովորաբար ապաքինվում են մի քանի օրվա ընթացքում։

Մասնագետն ընդգծել է, որ բերանի խոռոչի քաղցկեղը նման ախտանիշ ունի։ Այս հիվանդության դեպքում բերանի խոռոչում նույնպես խոցեր են առաջանում, բայց դրանք չեն լավանում։

Ատամնաբույժը բերանի խոռոչում ուռուցքի զարգացման այլ նշաններ անվանել է բերանի կամ կոկորդի անբացատրելի ցավ, բերանի լորձաթաղանթի վրա կարմիր կամ սպիտակ բծեր, կուլ տալու և ձայնի հետ կապված խնդիրներ, պարանոցի և ծնոտի այտուց: Բոժիչն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս բոլոր ախտանիշները չեն նշանակում, որ մարդը քաղցկեղ ունի, այլ պահանջվում է մանրազնին հետազոտություն։

«Ատամնաբույժին սովորական այցերը կարող են բացահայտել աննորմալ խոցեր կամ աննշան փոփոխություններ, որոնք մարդը կարող է ինքնուրույն չնկատել»,- հավելել է մասնագետը: