Ընդհանուր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Россия 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում զգուշացրել է մի վիտամինի վտանգների մասին։ Դրվագը հասանելի է Watch հարթակում։

Մյասնիկովն ասել է, որ սինթետիկ վիտամին A-ի ընդունումը կարող է հրահրել թոքերի քաղցկեղի զարգացումը։

«Կարոտենոիդները համարվում են հակաօքսիդանտներ և կարող են պայքարել քաղցկեղի դեմ: Հսկայական հետազոտություն է եղել, որը փորձել է ապացուցել դա, բայց մի քանի տարի անց հետազոտողների համար բացարձակապես ցնցող նորություն է եղել բետա-կարոտին ընդունած խմբում․ նրանք սկսել են ավելի հաճախ մահանալ թոքերի քաղցկեղից», - նշել է բժիշկն ու հավելել, որ ուսումնասիրությունն ի վերջո դադարեցվել է:

Ըստ մասնագետի՝ վիտամին A-ն չի հրահրում քաղցկեղի այլ տեսակների առաջացում։ «Միայն թոքերի քաղցկեղ, այլ քաղցկեղ՝ ոչ»,- եզրափակել է բժիշկը: