Ֆենթեզի ժանրը հաճախ  անարդարացիորեն անուշադրության է մատնվում: Հրաշալի գրողներ կան, ովքեր մեծ ավանդ են ունեցել այս գրական ժանրում և որոնց ուղղակի հնարավոր չէ անտեսել: Ֆենթեզին միֆական ու հեքիաթային տարրերի օգտագործման վրա հիմնված գրական ժանր է: Որպես ֆանտաստիկ գրական ժանր` այն ձևավորվել է 20-րդ դարի սկզբին: Ի տարբերություն գիտական ֆանտաստիկայի` ֆենթեզին չի ձգտում պարզաբանել այն աշխարհը, որում տեղի են ունենում իրադարձությունները, այլ դրանք հաճախ ծավալվում են մեկ կամ զուգահեռ մոլորակներում:

Այս հոդվածում փորձել ենք առանձնացնել այս ժանրի 10 լավագույն աշխատանքները, որոնք հաստատ արժե ընթերցել:

 10  Ժամանակի անիվը, Ռոբերտ Ջորդան

Ժամանակի անիվը հատորներում գրողը միգուցե չի կարողացել լավագույնս ներկայացնել իգական սեռի հերոսներին, սակայն պետք է նշել, որ այս գրքի մեջ դրական գործոններն ավելի շատ են, քան բացասականները: Այս գրքի կողքով անտարբեր չեն կարող անցնել ֆենթեզի ժանրի սիրահարները: Գիրքը բավականին խորն է ու անհրաժեշտ է, որ ընթերցողը կարդա այս գրքի նախորդ հատորները, մինչև նոր հատորին անցնելը, քանի որ բավականին դժվար է հիշել բոլոր հերոսներին, որոնք այս գրքում իսկապես շատ են: Գիրքը ընթերցելիս կարելի է հասկանալ, որ Թոլքինից հետո Ջորդանն այն գրողն է, ով մեծապես հաճույք է ստանում երևակայական աշխարհներ կերտելուց ու դրանք գեղեցիկ ու մանրակրկիտ նկարագրելուց: «Ժամանակի անիվը» գրքում կան բազմաթիվ հերոսներ, երևակայական աշխարհի հրաշալի նկարագրություն, տասնյակ ռասսաներ ու ազգություններ: Այն ունի հրաշալի, մանրամասն ու գունագեղ սյուժե: Ցավոք, Ջորդանը անավարտ է թողել աշխատանքը: Հնարավոր է այն կշարունակի Բրենդոն Սանդերսոնը, ով իր վրա է առել այդ պատասխանատվությունը:

 9  Սև աշտարակը, Ստեֆան Քինգ

«Սև աշտարակը» գիրքը որոշ նմանություններ ունի «Ժամանակի անիվը» գրքի հետ: Առաջին չորս գրքերը թերևս ամենալավ գրված օրինակներն են: Բացի այդ, թվում է, թե երկու գրողներն էլ չեն իմացել, թե ինչպես պետք է ավարտեին գրքերը: Իհարկե, երբեմն ստեղծագործության մեջ Քինգը տարօրինակ սյուժետային լուծումներ է տվել, այնուամենայնիվ, ինչպես նախորդ դեպքում, այս դեպքում էլ գրքում դրականն ավելի շատ է, քան բացասականը:
Քինգը ստեղծել է բոլոր ժամանակների ամենախորհրդանշական կերպարներից մեկը` Գասլինջեր Ռոնալդի կերպարը: Բացի այդ, նրա ստեղծած աշխարհը մեր աշխարհի հետ ունեցած բազմաթիվ նմանությունների հետ մեկտեղ մի տեսակ արբեցնող է ու միաժամանակ ռեալ: Ափսոս, որ Քինգը շատ չի ստեղծագործել այս ժանրում, քանի որ կարելի է վստահորեն ասել, որ նա իսկապես տաղանդ ունի երևակայական աշխարհներ ստեղծելու համար:

 8  Հեռատեսը, Ռոբին Հոբ

«Հեռատեսը» եռահատոր է, որի մեջ պատմվում է, թե ինչպես է մի ոճրագործ 6-րդ դքսության մարդկանց վերածում անհոգի ու զգացմունքներ չունեցող արարածների: Այս գիրքը դուր կգա հատկապես նրանց, ովքեր շատ են սիրում զոմբիների մասին պատմություններ, սակայն թե՛ գրելաոճը, թե՛ սյուժեն իսկապես բավականին խորն են: Սկզբում հնարավոր է սցենարը փոքր-ինչ պարզունակ թվա (տղան մեծանալով պարզում է, որ իր մայրը թագավորական ընտանիքի ապօրինի զավակ է), սակայն գրողը այնպես է զարգացնում իր կերպարին, որ ուղղակի հնարավոր չէ չսիրել այս գիրքը:

 7  Սկավառակի աշխարհը, Թերրի Փրաչեթ

Թերի Փրաչեթի «Սկավառակե աշխարհը» թերևս ամենալուրջն է իր բնույթով ֆենթեզի ժանրի մյուս աշխատանքների հետ համեմատած: Սակայն, այն իսկապես հեշտ ու հաճույքով է կարդացվում: Գիրքն ընդհանուր առմամբ 37 հատորից է կազմված:

 6  Երկրածովը, Ուրսուլա Լեգուին

Ուրսուլա Լեգուենը ֆենթեզի ժանրի ամենագեղեցիկ գրող հեղինակներից է: Նրա «Երկրածովը» գրքերի հատորներում նկարագրվում է մի աշխարհ, որը գտնվում է ծովային քարտեզից դուրս գտնվող հսկայական կղզիախմբում: Գրքում կարելի քնարական արձակի օրինակներ գտնել, որոնք Թոլքինի ոճն են հիշեցնում: Լեգուինի ստեղծագործությունը ինտրիգային, միանգամից չբացահայտվող սյուժե ունի, որը տեղի է ունենում երևակայական ֆենթեզի աշխարհում:

 5  Հիշողություն, թախիծ ու փշեր, Թեդ Ուիլյամս

«Հիշողություն, թախիծ ու փշեր» գրքի սյուժեն տեղի է ունենում մի աշխարհում, որն այնքան էլ հեռու չէ մեր աշխարհից: Հեղինակը պատմության մեջ անդրադառնում է նաև մեր աշխարհի պատմությանն ու ֆոլքլորին: Նա, դրանք զարգացնելով, նոր պատմություն է հորինում: Գրքում նա նույնիսկ անդրադառնում է Քրիստոսի խաչելությանը` նկարագրելով,  թե իբր Քրիստոսին խաչել են թարս, ծառի վրա, որից հետո իբր ձևավորվել է աշխարհի հիմնական կրոնը, ինչը Քրիստոնեության ու նորվեգագական առասպելաբանության խառնուրդ է: Եթե ձեզ դուր է գալիս Թոլքինի ու Ջորդանի ստեղծագործությունները, ապա ձեզ նաև դուր կգա Ուիլյամսի այս աշխատանքը:

 4  Հարրի Փոթեր, Ջոան Ռոուլինգ

 

Հարրի Փոթերը երեխաների համար նախատեսված վիպաշար է, սակայն այն իսկապես մեծ խորություն ունի, որը գրավում է նաև շատ մեծահասակների: Ռոուլինգն իր աշխատանքների մեջ կարծես ինչ-որ առանձնահատուկ նորություն չի գրել, սակայն այն իսկական բեսթսելեր է դարձել: Բոլոր նրանք, ովքեր ֆենթեզի ժանրից լավատեղյակ չեն, կարելի է խորհուրդ տալ կարդալ այս գիրքը: Գրեթե համոզված կարելի է ասել, որ դեռ տասնամյակներ շարունակ Հարրի Փոթերի վիպաշարը ֆենթեզի ժանրի ամենընթերվող գրքերից է լինելու:

 3  Մատանիների տիրակալը, Ջ.Ռ. Ռ. Թոլքին

«Նոր արևի գիրք»-ը չորս մասից բաղկացած վեպ է:  Գիրքը գրված է առաջին դեմքով, Սեվերիան անունով գլխավոր հերոսի կողմից: Նա դահիճ է, ով ցանկանում է իր իշխանության տակ առնել ողջ աշխարհը: Աշխարհը մեր աշխարհն է, սակայն ամեն ինչ տեղի է ունենում ապագայում, երբ արևը սկսում է սառչել ու խավարել: Քառահատորը ֆենթեզի ժանրում բացառիկ է, քանի որ այն բազմիցս լուրջ գրաքննադատության է ենթարկվել: Այն, ոչ միայն ֆենթեզի ժանրի սիրահարները կարող են հաճույքով ընթերցել, այլև նույնիսկ նրանք, ովքեր այնքան էլ չեն նախընտրում այդ ժանրը:

 1  Սառույցի ու կրակի երգը, Ջորջ Ռ.Ռ. Մարտին

«Սառույցի ու կրակի երգը» հնգահատոր վիպաշար է (ևս երկու հատորներ դեռևս լույս կտեսնեն):  Վիպաշարից առաջինի սյուժեով և համանուն վերնագրով նույնիսկ հեռուստաֆիլմաշար է նկարահանվել` «Գահերի խաղը»: Ստեղծագործության լեզուն այնքան հագեցած ու միևնույն ժամանակ իրական է, որ այն դուր կգա նույնիսկ ֆենթեզի ժանրը չնախընտրող ընթեցողին: Վիպաշարում գործող հերոսները իրական մարդկանց նման են մտածում, շարժվում: Մինչ ֆենթեզի ժանրի տարբեր հեղինակներ տարբեր կլիշեներ դարձած կերպարներ են ստեղծում իրենց աշխատանքները լրացնելու համար, Մարտինի աշխատանքը իսկապես տարբերվում է: Չնայած, ինչպես արդեն նշեցի, նոր վիպաշարը դեռևս անավարտ է, այնուամենայնիվ, համոզված կարող ենք նշել, որ այն ֆենթեզի ժանրի բոլոր ժամանակների լավագույն ստեղծագործություններից մեկն է: