Միզազատությունը շատ կարևոր գործընթաց է, որի միջոցով օրգանիզմը մաքրվում է բազմաթիվ վնասակար տարրերից: Օրական 4-8 անգամ միզելը մասնագետները համարում են բնական, մինչդեռ լինում են մի շարք ախտաբանականն դեպքեր, երբ մարդն օրվա ընթացքում միզում է նորմայից շատ ավելի հաճախ: Նման դեպքերում մասնագետները հորդորում են անհապաղ դիմել բժշկին ու բուժզննում անցնել, քանի որ երբեմն հաճախամիզությունը պայմանավորված է լինում շատ վտանգավոր հիվանդություններով, որոնք անուշադրության մատնելը կարող է անգամ ճակատագրական լինել:
MedikForum.ru պորտալը ներկայացրել է ամենավտանգավոր հիվանդությունները, որոնք կարող են դառնալ հաճախամիզության պատճառ:
Միզուղիների վարակներ
Մասնագետների խոսքով՝ նման վարակների մեծ մասը զարգանում են միզապարկում, քանի որ բակտերիաներն աղիներից կարող են ներթափանցել միզապարկ: Սա հանգեցնում է օրգանի բորբոքման ու գրգռման, ինչը կարող է դառնալ հաճախամիզության պատճառ և առաջացնել միզելու ցանկություն անգամ այն դեպքում, երբ բավականաչափ մեզ չի կուտակվել: Նման վարակումները հարկավոր է անպայման բուժել բժշկի հսկողության տակ, որը կնշանակի անհրաժեշտ հակաբիոտիկները և կտա ցուցումներ: Ոչ մի դեպքում չի կարելի անտեսել խնդիրը, քանի որ այն կարող է հանգեցնել երիկամների վարակման, ինչը որոշ դեպքերում վտանգավոր է կյանքի համար:
Մկանուռուցք (արգանդի միոմա)
Ուռուցքի այս տեսակը բարորակ է և այդքան վտանգավոր չէ, որքան քաղցկեղը, սակայն այնուամենայնիվ այն կարող է մեծանալ և ճնշում գործադրել միզապարկի վրա՝ ստիպելով ավելի հաճախ միզել: Բացի այդ, մկանուռուցքը կարող է դառնալ արյունահոսության, ցավոտ զգացողություններով ուղեկցվող դաշտանի, սեռական ակտի ժամանակ առաջացող ցավոտ զգացողությունների, ինչպես նաև հղիության և ծննդաբերության ընթացքում ի հայտ եկող բարդությունների պատճառ:
Ինտերստիցիալ ցիստիտ
Այս խնդիրն առաջանում է նյարդաբանական խանգարումների հետևանքով և պայմանավորված է լինում կոնքի նյարդերից գլխուղեղին ազդակների հաղարդման խանգարումներով: Նման խանգարումների հետևանքով գլխուղեղը ստանում է ազդանշան այն մասին, որ միզապարկը լի է և պետք է դատարկվի անգամ այն դեպքում, երբ բավականաչափ մեզ չի կուտակվել: Այս խնդիրը կարող է դրսևորվել նաև կոնքի, հեշտոցի և հետանցքի հատվածի ցավով ու տհաճ զգացողություններով, ինչպես նաև ցավոտ զգացողություններով ուղեկցվող սեռական ակտով:
Շաքարային դիաբետ
Շաքարային դիաբետը հաճախամիզության ամենավտանգավոր պատճառներից մեկն է: Այս հիվանդությանը բնորոշ է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը, ինչն էլ ստիպում է երիկամներին աշխատել ավելի ինտենսիվ այդ շաքարի ավելցուկը կլանելու և զտելու համար: Երբ երիկամները չեն կարողանում հաղթահարել այս հավելյալ ծանրաբեռնվածությունը, շաքարը հյուսվածքներում պարունակվող հեղուկների հետ հայտնվում է մեզի մեջ, ինչն ստիպում է հիվանդին շատ ավելի հաճախ միզել:
Կոնքի հատակի խանգարումներ
Կոնքի հատակի խանգարումները լինում են տարատեսակ, սակայն առավել հաճախ դրանք կապված են լինում փոքր կոնքի օրգանների արտանկման, ինչպես նաև աղիների և միզապարկի աշխատանքի վերահսկման հետ կապված խնդիրների հետ: Նման խանգարումների պատճառ կարող են հանդիսանալ ծանր ծննդաբերությունը, վնասվածնքները, ինչպես նաև օրգանիզմի ծերացումը, ինչը հանգեցնում է միզապարկի մկանների թուլացման:
Միզաքարային հիվանդություն
Չափազանց հաճախակի դարձած միզազատությունը կարող է պայմանավորված լինել նաև միզապարկում քարերի առկայությամբ: Նման դեպքերում միզելու կտրուկ ցանկություն է առաջանում քայլելիս, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության կամ կտրուկ շարժման դեպքում: Ընդ որում՝ քարերի առկայության դեպքում միզազատությունը կարող է կտրուկ դադարել անգամ միզապարկի ոչ լիովին դատարկման դեպքում և շարունակվել միայն մարմնի դիրքը փոխելուց հետո: