Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։

Տեղեկացվում է նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին։

Հիշեցնենք՝ նախկինում QR ուղետոմսերի վավերականության ժամկետը մեկ ամիս էր: