Բժիշկ Կառլ Լանդշտայները 123 տարի առաջ առաջին անգամ արյունը դասակարգեց երեք խմբի՝ 0 (առաջին), A (երկրորդ) և B (երրորդ): Չորրորդ խումբը (AB) ավելացվեց ավելի ուշ, ինչը հանգեցրեց զգալի փոփոխությունների բժշկության մեջ: Այսօր գիտությունը բացահայտում է արյան 35 տարբեր խմբեր և դրանց համակցությունների ավելի քան 300 տարբերակներ: Թերապևտ Լարիսա Ալեքսեևան պնդում է, որ մարդկանց արյան խմբերն առաջացել են էվոլյուցիայի ընթացքում՝ որպես տարբեր ապրելակերպի հարմարեցում, գրում է «Երեկոյան Մոսկվան», փոխանցում է Life.ru-ն:

 

Արյան առաջին խումբը տարածված էր որսորդ-հավաքողների, երկրորդը՝ ֆերմերների, երրորդը՝ Կենտրոնական Ասիայի քոչվոր հովիվների շրջանում։ Չորրորդ արյան խմբի ծագումը մնում է անհայտ։ Արյան առաջին խմբի տերերը հաճախ տառապում են ալերգիաներից, բայց ունեն երկարակեցության ներուժ: Երկրորդ խմբի մարդիկ քաղցկեղով հիվանդանալու ավելի քիչ հավանականություն ունեն, սակայն լյարդի հետ կապված խնդիրների ավելի մեծ ռիսկ ունեն:

Արյան III խումբ ունեցողներն ավելի քիչ են ենթարկվում կորոնավիրուսի, բայց հաճախ ունենում են քրոնիկական հոգնածության համախտանիշ։ Չորրորդ խմբի տերերն ավելի քիչ հավանական է, որ մահանան սրտի կաթվածից, սակայն աճող միտում ունեն հենաշարժական համակարգի հիվանդությունների և աթերոսկլերոզի նկատմամբ:

«Արյան խումբը որոշում է օրգանիզմի շատ առանձնահատկություններ, այն գաղտնագրված գենետիկ տեղեկատվություն է: Մենք գիտենք, որ առաջին խմբի մարդիկ ավելի հաճախ են տառապում ստամոքսի խոցով, երկրորդում` ստամոքսի, երրորդ և չորրորդ խմբում` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով»,- ասաց բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը: