Հեռուստահաղորդավար և բժիշկ Ելենա Մալիշևան Ազգային լրատվական ծառայության մամուլի կենտրոնում ասել է, որ գիրությունը կարող է հանգեցնել քաղցկեղի 12 տեսակների զարգացմանը։ Նրա խոսքով՝ ռիսկային խումբը կարելի է որոշել գոտկատեղը չափելով, հաղորդում է NEWS.ru-ի թղթակիցը։

«Ճարպակալումը քաղցկեղի 12 տեսակների պատճառ է հանդիսանում: Գոյություն ունեն ճարպի տարբեր տեսակներ՝ ենթամաշկային և ներքին օրգաններ։ Վիսցերալ ճարպը շրջապատում է որովայնի հատվածի ներքին օրգանները։ Վիսցերալ ճարպը էնդոկրին գեղձ է, որն արտադրում է ուղղակի քաղցկեղածին նյութեր»,- բացատրեց Մալիշևան:

Բժիշկը հավելեց, որ այն կանայք, ում գոտկատեղը գերազանցում է 80 սմ-ը, ինքնաբերաբար վտանգի տակ են գտնվում Մալիշևան, պարզաբանել է, որ նրանք առաջին հերթին ենթակա են կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը։ Եթե ​​տղամարդկանց գոտկատեղը 90 սմ-ից մեծ է, ապա նրանց մոտ վտանգ կա շագանակագեղձի քաղցկեղի և այս հիվանդության այլ տեսակների. նշել է հեռուստահաղորդավարը։

Մալիշևան նշել է, որ գիրությունն այսօր ամենադժվար բժշկական խնդիրն է, քանի որ մինչև վերջերս այս հիվանդության դեմ պայքարի գլոբալ միջոցներ չկար։ Այս առումով բժիշկները խստորեն խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ վարել. եզրափակեց հաղորդավարը։