Առողջության համար ամենավտանգավոր քաղցրավենիքներն են վաֆլիները, կարամելն ու կոնֆետները, ըստ shantnews-ի՝ նշել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Նրա խոսքով՝ այդ մթերքները պարունակում են մեծ քանակությամբ բուրավետիչներ, շաքար, իսկ վաֆլիները տրանս ճարպեր են պարունակում։

«Տրանս ճարպերն ու շաքարը ոչնչացնում են բջջային թաղանթները։ Սպիտակուցը դառնում է շաքարավազ, և այն այլևս չի կարող կատարել իր գործառույթները։ Հետեւաբար, նյութափոխանակության գործընթացները խաթարվում են»,- ասել է նա «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում։

Բժիշկը նշել է, որ արդյունքում տուժում է սրտանոթային համակարգը, բարձրանում է նաև խոլեստերինի մակարդակը, ինչը կարող է հանգեցնել ինսուլտի կամ սրտի կաթվածի։