Առողջական խնդիրներ կարող են առաջանալ ինչպես քնի պակասից, այնպես էլ ավելորդ քնից, ասում են բժիշկները։ Գրում է Lenta.ru-ն:
Սոմնոլոգ Նատալյա Զոլոտարեւան նախազգուշացրել է ռուսներին՝ թե՛ անբավարար քունը, թե՛ շատ քունը վնասակար են օրգանիզմի համար։ Անդրադառնալով չափից շատ քնելու վտանգներին՝ մասնագետը նշել է, որ դրա ավելցուկը նվազեցնում է եռանդի և ակտիվության մակարդակը, վատթարանում է ընդհանուր ինքնազգացողությունը, բացասաբար է անդրադառնում ուղեղի գործունեության վրա և մարդուն դարձնում անտանելի։ Բացի այդ, ավելորդ քունը հանգեցնում է շաքարախտի և սրտի հիվանդությունների:
«Չափից շատ քնելը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և առաջացնում քաշի ավելացում՝ մեծացնելով սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի վտանգը», - ասաց Զոլոտարևան:
Սոմնոլոգը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ մարդու մոտ չափից ավելի քնկոտությունը (հիպերսոմնիան) կարող է ազդանշան լինել որոշակի խանգարումների և հիվանդությունների առկայության։ Մասնավորապես, դա կարող է վկայել հոգեկան խնդիրների, էնդոկրին համակարգի խանգարումների, քրոնիկական սթրեսի, սրտի և ուղեղի աշխատանքի խանգարումների մասին։
Իր հերթին, քնի պակասը կարող է հանգեցնել նաև շաքարախտի և սրտի հիվանդությունների, ընդգծել է Զոլոտարևան։ Փորձագետը քնելու համար օպտիմալ ժամանակը համարում է օրական 7-8 ժամը։