Ցավոք, երկրորդային տիպի շաքարախտն ավելի ու ավելի տարածված հիվանդություն է դառնում։ Իսկ ամենասարսափելին այն է, որ այս հիվանդությունը աստիճանաբար երիտասարդանում է։ Ահա թե ինչու է հարկավոր ժամանակին մեր օրգանիզմը պաշտպանել բնական միջոցների օգնությամբ։

Առաջին հերթին՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ներքոբերյալ մթերքներից և ոչ մեկն ի զորու չէ միայնակ պայքարել հիվանդության դեմ։ Նրանք բոլորն էլ օգտակար կարող են լինել միայն առողջ սննդի և հավասարակշռված սննդակարգի կազմում։

Բացի դրանից, խորհուրդ է տրվում անընդհատ հսկողության տակ պահել քաշը, զբաղվել սպորտով և վարել ակտիվ կենսակերպ։

Եվ այսպես, երկրորդային տիպի շաքարախտի զարգացումը կանխող և այն վերահսկող 7 բնական մթերքներն են՝

Քարրի (кари)- Քարրին հնդկական համեմունքների խառնուրդ է, որի գլխավոր բաղադրամասը քրքումն է։
Չնայած մինչև այժմ երկրորդային տիպի շաքարախտի վրա քարրիի ունեցած ազդեցությունն ամբողջությամբ ուսումնասիրված չէ, շատ հետազոտություններ վստահեցնում են, որ քարրին ի զորու է մեզ պաշտպանել այդ հիվանդությունից։
Առանցքային նշանակություն ունեցող մի հետազոտության ժամանակ իրենց արյան մեջ շաքարի` նորմայից բարձր պարունակություն ունեցող 240 հիվանդներ բաժանվեցին 2 ենթախմբերի։ Մի ենթախումբն ընդունում էր քրքումինի պարունակությամբ քրքումի էքստրակտ, իսկ մյուսը բավարարվում էր պլացեբոյի ընդունմամբ։
Հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ քրքումին օգտագործած 1-ին ենթախմբի հիվանդները հետագայում դիաբետի խնդիր չէին ունենում այն դեպքում, երբ 2-րդ խմբի հիվանդները հետագայում տառապում էին շաքարախտով։

Դարչին- Դարչինը մեզ թույլ է տալիս վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը։
Խորհուրդ է տրվում դարչին ավելացնել շատ կերակուրների, ըմպելիքների և կոկտեյլների մեջ։ Այն հետաքրքիր երանգ կհաղորդի դրանց։ Իսկ, ասենք, ջեռոցում տապակված դարչինով խնձորը գերազանց աղանդեր է և, որ ամենակարևորն է, առողջ։

Սուրճ- Սուրճը ոչ միայն շատ նախընտրելի թարմացնող ըմպելիք է, այլև կարող է պաշտպանել շաքարախտից։
Համաձայն Կալիֆոռնիայի համալսարանում անցկացված հետազոտությունների արդյունքների՝ չափավոր քանակությամբ սուրճ խմող մարդու արյան մեջ ավելանում է SHBG հատուկ պրոտեինի պարունակությունը, ինչն էլ խոչընդոտում է երկրորդային տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը։

Հապալաս և խնձոր- Հայտնի է, որ խնձորն իջեցնում է արյան զարկերակային ճնշումը: Այդ պատճառով էլ այն սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարում լավ աջակից է։ Եվ ոչ միայն։
Որոշակի քանակությամբ խնձորի և հապալասի կանոնավոր գործածումը նվազեցնում է շաքարախտով հիվանդանալու ռիսկը, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ անտոցիաններ՝ մեր օրգանիզմի առողջության համար անհրաժեշտ բուսական բաղադրիչներ։

Սև դառը շոկոլադ- Վերջին գիտական հետազոտությունները պարզել են, որ սև դառը շոկոլադ օգտագործող մարդիկ անհամեմատ քիչ են հակված ինչպես՝ երկրորդային տիպի շաքարախտով հիվանդանալուն, այնպես էլ՝ սրտանոթային շատ հիվանդություններով տառապելուն։

Ընկուզեղեն- Պնդուկի և ընկուզեղենի այլ տեսակների առկայությունը մեր սննդակարգում մեզ կպաշտպանի թե՛ շաքարախտից, և թե՛ սրտանոթային հիվանդություններից։
Օրական 1 բուռ տարատեսակ ընկուզեղենը շատ օգտակար կլինի մեր առողջության համար։