RIAMO-ին տված հարցազրույցում «Մեդիցինա» ԲԲԸ-ի թերապևտ և պրոֆեսիոնալ պաթոլոգ Սվետլանա Բուրնացկայան բացատրել է, թե ինչու ոտքերը կարող են անընդհատ քրտնել: Նրա խոսքով՝ հաճախ խնդիրն առաջանում է անորակ կոշիկներ կրելուց։ Նա նաև նշել է, որ ոտքերի քրտնարտադրությունը կարող է առաջանալ սնուցողական համակարգի խանգարման և վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառով:

«Ուրեմն ամեն ինչ շատ ընտրովի է: Մենք պետք է հետազոտվենք. Եվ այսպես, եթե ոտքերդ քրտնում են, ապա ներդիրներն ու գուլպաները պետք է փոխել, իսկ կոշիկներն  իհարկե, չորացնել»,- հավելել է բժիշկը։