Ուռուցքաբան Անդրեյ Կապրինը շեշտում է՝ որքան շուտ բժիշկները հայտնաբերեն քաղցկեղը, այնքան մեծ կլինի այն բուժելու հնարավորությունը։

Միաժամանակ նա նշել է, որ չի հանդիպել մեկին, ով բուժվել է քաղցկեղից՝ օգտագործելով այլընտրանքային բժշկություն։

«Խնդիրն այն է, որ թեև հիվանդները հավատում են «կախարդական» հաբին, որը վաճառում են այս անբարեխիղճ մարդիկ, նրանք միայն կորցնում են թանկարժեք ժամանակը, որը կարող է տրամադրվել հիվանդության դեմ իրականում պայքարելուն»,- ասել է ուռուցքաբանը:

Նա հավելել է, որ քաղցկեղի հիմնական «թշնամին» վաղ ախտորոշումն է։