Կարծիք կա, որ քաղցկեղը կանխելու համար անհրաժեշտ են էկզոտիկ ու թանկարժեք ապրանքներ։ Սակայն մեզ ծանոթ ու հասանելի պտուղները պակաս օգտակար չեն։

Սննդաբան Լարիսա Ռիբինան առաջարկել է ուշադրություն դարձնել խնձորներին։ Այս մրգի կեղևը պարունակում է ֆլավոնոիդներ, իսկ միջուկը՝ վիտամին C։ Այս տարրերն ունեն հակաօքսիդանտ հատկություն։ Հակաօքսիդանտները նվազեցնում են քաղցկեղի բջիջների առաջացման վտանգը:

Մասնագետը խորհուրդ է տվել ամեն օր երկու փոքր խնձոր ուտել։ Այն նաև կօգնի նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակը։

«Արդյունքում կնվազի խոլեստերինի թիթեղների առաջացման վտանգը, որոնք առաջացնում են հիպերտոնիա, ինֆարկտ և ինսուլտ։ Գիտնականներն ապացուցել են, որ խնձորն ավելի արդյունավետ է օգնում պայքարել այդ խնդիրների դեմ, քան դեղամիջոցները»,- նշել է սննդաբանը։

Բացի այդ, մրգի մեջ առկա կալիումն օգնում է ամրացնել անոթների և սրտի պատերը, նվազեցնել այտուցը և մաքրել արյունատար անոթները:

 

Կարելի է ուտել խնձորի սերմեր, պարզաբանել է Լարիսա Ռիբինան Doctor Peter պորտալի հետ զրույցում։

Բացի այդ, մրգի մեջ առկա մանրաթելի շնորհիվ այն հագեցնում է օրգանիզմը և օգնում երկար ժամանակ պահպանել հագեցվածության զգացումը։ Իսկ խնձորի մեջ պարունակվող պեկտինը բարելավում է մաշկի վիճակը և նվազեցնում վաղաժամ ծերացման վտանգները։