Գերմանական պորտալներից մեկը հայտնում է, որ բժիշկները հայտնաբերել են 4 արտաքին նշան, որոնք կարող են վկայել լյարդի խնդիրների մասին։ Լյարդի վրա ամենաբացասական ազդեցություն ունեցող հիմնական գործոններն են ալկոհոլը, վիրուսային հիվանդությունները և յուղոտ սնունդը:
Հետևյալ նշանները կարող են ցույց տալ, որ լյարդը կարգին չէ.
մեզի գույնի փոփոխություն (լյարդի հետ կապված խնդիրների դեպքում այն դառնում է ավելի մուգ),
ակնագնդի դեղնացում,
ցավ որովայնի վերին մասում, որն արտահայտվում է թուլության և կենտրոնացման կորստի հետ միասին,
շագանակագույն կամ կանաչ երանգների օղակներ եղջերաթաղանթի վրա (սա կարող է նաև վկայել լյարդի ժառանգական հիվանդությունների մասին):
Եթե նկատում եք վերը նշված ախտանիշներից գոնե մեկը, անպայման դիմեք բժշկի։
Ըմպելիք, որը բարելավում է լյարդի աշխատանքը
Առողջ և ֆունկցիոնալ լյարդ ունենալու համար մեզ անհրաժեշտ է երկու բան՝ ճիշտ սնունդ և առողջ ապրելակերպ: Բայց դժվար է հասնել այդ ամենին մեր օրերում: Երբեմն պետք է ուտել արագ և անառողջ սնունդ։ Եվ միայն այն պատճառով, որ ճաշ պատրաստելու ժամանակ չունենք, կամ ավելի երկար ենք մնում աշխատավայրում։ Այդ իսկ պատճառով մենք թունավորում ենք մեր օրգանիզմը վնասակար նյութերով։
Մեր լյարդը միշտ պետք է պաշտպանված լինի, քանի որ նրա աշխատանքը հատկապես կարևոր է մեզ համար։ Այն օրգանիզմի հիմնական մաքրող միջոցն է։ Ոչ առողջ սովորություններով ապրող մարդկանց համար լյարդը հաճախ է օգնության կարիք ունենում՝ օրգանիզմը մաքրելու համար:
Այսպիսով, բարելավեք ձեր լյարդի վիճակը՝ խմելով մի բաժակ անանուխացիտրուսային այս ըմպելիքից։
Նախ՝ դրա ամենօրյա օգտագործումը ապահովում է լեղու արտադրության ավելացում, որը մարսողության համար անհրաժեշտ նյութ է։ Երկրորդ՝ այն նաև վերահսկում է ավելորդ լեղու հոսքը՝ ապահովելով, որ այն չվնասի մարսողական տրակտը, հատկապես՝ ստամոքսը։ Սա այս օրգանը մաքրելու շատ պարզ և բնական միջոց է։ Պարզապես պետք է խառնել բաղադրիչները և հետևել հրահանգներին՝ լյարդը առողջ, ֆունկցիոնալ և առանց խնդիրների օրգան դարձնելու համար:
Բաղադրիչներ 2 կիտրոնի հյութ 2 նարնջի հյութ 1 գրեյպֆրուտ / գրեյպֆրուտի հյութ մի բուռ անանուխի թարմ տերեւներ 1 լիտր ջուր մեղր կիտրոնի կեղև Պատրաստման եղանակը Ջուրը տաքացնել։ Այնուհետեւ ավելացնել անանուխի տերեւները եւ եփել եւս 5 րոպե։ Այնուհետև այն վերցնել կրակի վրայից, որպեսզի մի քանի րոպե սառչի։
Ավելացնել կիտրոնի, նարնջի և գրեյպֆրուտի ցիտրուսային հյութերը կիտրոնի քերած կեղևի հետ միասին։ Վերջում ավելացնել անարատ մեղրը, ամեն ինչ լավ խառնել ու խմել։ Առավոտյան խմեք այս տաք և թարմ ըմպելիքը։ Կես ժամ հետո մի բաժակ տաք ջուր խմեք։
Սակայն այս ըմպելիքը չպետք է օգտագործեն շաքարախտով հիվանդները, հղի կանայք կամ ավելորդ քաշ ունեցողները Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։