Ամբողջ աշխարհում գրանցվում են Candida Auris մահացու սնկային վարակի շատ դեպքեր, որն առավել հաճախ հանդիպում է COVID-19-ից ապաքինված մարդկանց մոտ։ Նոր վարակը սպшնում է վարակվածների կեսին, հայտնում է Bloomberg-ը։

Ըստ Դոմոդեդովոյի կենտրոնական քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անդրեյ Օսիպովի, դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ համաճարակի ժամանակ հակաբիոտիկները լայնորեն կիրառվում էին, և եթե դրանք անվերահսկելի ընդունվեն, կարող է զարգանալ քենդիոզ վարակ:

«Դրանից ազատվելը շատ դժվար է, քանի որ այն կտրուկ նվազեցնում է մարդու իմունիտետը։

Իսկ այն բուժելու համար պետք է որոշակի ջանքեր գործադրել»,- կիսվել է բժիշկը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Օսիպովը նաև նշել է, որ քենդիդիոզը ազդում է աղեստամոքսային տրակտի, արյունատար անոթների, թոքերի և ուղեղի վրա և հատկապես վտանգավոր է ի սկզբանե նվազեցված իմունիտետով հիվանդների համար՝ քրոնիկական և ուռուցքային հիվանդություններ ունեցողների, ինչպես նաև ՄԻԱՎ վարակի:

Այնուամենայնիվ, բժիշկը վստահեցրեց, որ կանդիդոզով պայմանավորված համաճարակ չի սպասվում, քանի որ այն շատ վարակիչ չէ։

«Բացի այդ, կանդիդիոզը իսկապես սիրում է ածխաջրեր: Ուստի ածխաջրերով հարուստ մթերքներ ուտելիս այն նույնպես տարածման միտում ունի։ Կանդիդիոզը շատ դժվար է բուժվում»,- նշեց բժիշկը։