Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Զինծառայող Նարեկ Գրիգորյանը Արտաշատ համայնքի Աբովյան գյուղից էր։

 

Iravaban.net-ի հետ զրույցում Աբովյանի վարչական ղեկավար Ավետիք Հարությունյանը հայտնեց, որ դեպքի վերաբերյալ առայժմ ոչ մի տվյալ հայտնի չէ․ «Ինքը 3 քույր ունի, մեր գյուղի բնակիչներ են, սովորական պայմաններում են ապրում, աշխատավոր մարդիկ են։

Նորմալ երեխա է եղել, մեզ մոտ է սովորել, առայժմ դեպքի վերաբերյալ այլ տեղեկություն չկա»։