Կաթի ամենօրյա օգտագործումը մեծացնում է սրտի կորոնար հիվանդության և սրտամկանի ինֆարկտի վտանգը։
Այս մասին զգուշացրել է Շվեդիայի Ուփսալայի համալսարանի համաճարակաբանության պրոֆեսոր Կարլ Միքայելսոնը, գրել է «Daily Mirror»-ը։
Պրոֆեսորը կաթը վատ է անվանել սրտի համար, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ կաթնաշաքար ու շաքար, որոնք վտանգավոր բորբոքումներ են առաջացնում ու վնասում սրտի մկանների բջիջները։ Փորձագետը նշել է, որ ըմպելիքը վտանգավոր է միայն կանանց համար, իսկ տղամարդկանց համար՝ բացարձակապես անվնաս։
Մայքլսոնը պարզաբանել է, որ սրտի համար զգալի վտանգ է առաջանում, եթե ամեն օր 300 միլիլիտր կաթ խմեք։ Նրա խոսքով՝ երբ չափաբաժինը հասցվում է 600 միլիլիտրի, սրտի կաթվածի հավանականությունը մեծանում է 12 տոկոսով, իսկ 800 միլիլիտրի դեպքում՝ 21 տոկոսով։
Պրոֆեսորը նաև զգուշացրել է, որ յուղազերծված կաթին անցնելը չի նվազեցնի այս վտանգը։ Սակայն, ըստ նրա, այն կարելի է լիովին վերացնել, եթե սովորական կաթը փոխարինվի կեֆիրով, մածունով (յոգուրտ) կամ թթվասերով։