Գեղարքունիքում 21-ամյա վարորդը մեքենայով գլորվելով հայտնվել է ձորակում․ պայմանագրային զինծառայողներ են հիվանդանոց տեղափոխվել
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Սուրեն Կ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորակում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Սլավիկ Ա․-ն և 21-ամյա Ալիկ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը և ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։