Ընկույզի օգտագործումը ճաշատեսակներում կամ առանձին-առանձին կանխում է հաստ աղիքի քաղցկեղի զարգացումը։ Ռուսական «Ապրիր առողջ» հաղորդաշարում ասել է սրտաբան Գերման Գանդելմանը։
«Ընկույզով հարուստ մթերքների օգտագործումը կանխում է պոլիպների և հաստ աղիքի քաղցկեղի զարգացումը։ Նախ, օմեգա-3 չհագեցած թթուների պարունակությունը նվազեցնում է բորբոքումը:
Երկրորդ՝ այն պարունակում է մագնեզիում, որը բարելավում է պերիստալտիկան։ Եվ երրորդը, այն պարունակում է կոպիտ սննդային մանրաթելեր»,- ասել է Գանդելմանը: