Ականավոր գիտնական Իսահակ Նյուտոնը, ով հեղափոխական բացահայտումներ է արել ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում, միևնույն ժամանակ խորապես հավատացյալ մարդ է եղել և հաշվարկել է աշխարհի վերջի կոնկրետ ամսաթիվը՝ Աստվածաշնչի և այլ կրոնական տեքստերի մանրակրկիտ ուսումնասիրության միջոցով՝ կանխատեսելով, որ ներկայիս աշխարհը կփոխարինվի բառացիորեն «Երկնքի Թագավորությամբ» երկրի վրա: Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Իսահակ Նյուտոնի աշխատությունների հետազոտող Սթիվեն Սնոբելենը պնդում է, որ գիտնականները վաղուց գիտեին այս կանխատեսման մասին, բայց լայն հասարակությանը սրա մասին նոր է տեղեկացվում:
Իսահակ Նյուտոնն իր մանրամասն հաշվարկները կատարել է 1704 թվականին։ Ըստ Նյուտոնի հաշվարկների՝ «աշխարհի վերջը» պետք է տեղի կունենա 2060 թվականին։