Սերկեւիլն աշնանը հասունացող միրգ է, որը հայտնի է իր օգտակարությամբ եւ համային յուրօրինակ հատկանիշներով: Բուժական նպատակով օգտագործվում են պտուղները, սերմերը եւ տերեւները:
Սերկեւիլի սերմերն ու պտուղները օգտագործվում են աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ: Որպես միզամուղ միջոց՝ այն լայնորեն կիրառվում է սրտանոթային հիվանդությունների վիճակը թեթեւացնելու համար, իսկ սերմերից պատրաստած թեյը՝ մրսածության, հազի, բրոնխիտի բուժման համար:
Ավանդական բժշկությունում սերմերը օգտագործում են փորկապության, կոլիտների, շնչառական հիվանդությունների, արգանդի արյունահոսության, հազի համար:
Հասուն պտուղներն օգտագործվում են տուբերկուլյոզի, ասթմայի, գաստրիտի, աղիքային հիվանդությունների համար: Ջրային լուծույթը՝ որպես աչքի կաթիլ, լորձաթաղանթի վնասվածքների դեպքում, կոսմետիկ միջոց մազաթափության համար: Պտուղները պարունակում են պղինձ, երկաթ, կալիում եւ մագնեզիում, վիտամիններից՝ B6, A, C:
Աղիները մաքրող. Սերկևիլի պտուղը մաքրեք սերմից և կեղևից, աղացեք, խյուսը խառնեք մեղրի հետ (2։1), տաքացրեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Լյարդի հիվանդություններ. Եփեք մեկ միջին սերկևիլի պտղամիսը, տրորեք։ Խյուսը կերեք օրվա ընթացքում, ունի բուժիչ և կանխարգելիչ ազդեցություն։
Պտղի` կապող և միզամուղ հատկությունների շնորհիվ, խորհուրդ է տրվում օգտագործել ցիստիտի համալիր բուժման ընթացքում։
Շաքարային դիաբետ. Խառնեք 2-ական թ/գ սերկևիլի մանրացրած թարմ տերև և մատղաշ ճյուղ, ավելացրեք 200 մլ եռջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, թրմեք, քամեք, վերականգնեք ծավալը։ Խմեք 1-ական թ/գ` օրը 2-3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ։
Հազ, մրսածություն. Խառնեք 1-ական ճ/գ թոքախոտի տերև, անիսոնի պտուղ, սերկևիլի սերմ։ 20 րոպե եփեք 500 մլ ջրում` փակ կափարիչի տակ, 10 րոպե թրմեք, քամեք, խառնեք 1 ճ/գ մեղր։ Խմեք օրվա ընթացքում, գոլ վիճակում։