Արյունաբան Յուլիա Նենաշևան 5-tv.ru-ի հետ զրույցում նշել է՝ արյան հետազոտության որ արդյունքներին է հարկավոր ուշադրություն դարձնել օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման համար։

Մասնագետի խոսքով՝ արյան կլինիկական հետազոտությունը կարող է ցույց տալ ոչ միայն արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակը, ինչը շատ հաճախ հուշում է սկավարյունության (անեմիա) մասին։

 

«Հեմոգլոբինի ու էրիթրոցիտների բարձր մակարդակն արյունաբանին դիմելու լուրջ պատճառ է, քանի որ այն կարող է լինել արյան նախաչարորակային հիվանդության մասին հուշող մարկեր, որն արդեն իսկ ունի բուժման ու բժշկի մասնագիտական օգնության կարիք», – նշել է Նենաշևան՝ ընդգծելով, որ այս հիվանդության մասին երբեմն կարող է հուշել նաև արյան մեջ թրոմբոցիտների ու լեյկոցիտների բարձր մակարդակը։

 

«Ճիշտ այնպես, ինչպես լեյկոցիտների չափազանց ցածր մակարդակը, դրանք կարող են լինել օնկոհեմատոլոգիական հիվանդության ախտանշան։ Լեյկոցիտների ցածր մակարդակի դեպքում մարդուն կարող է ոչինչ չանհանգստացնել, քանի որ այն բարորակ նեյտրոպենիա է։

Որպես կանոն այն բուժելու կարիք չի լինում և անվտանգ է լինում մարդու համար», – նշել է մասնագետը՝ խորհուրդ տալով մարդկանց տարեկան առնվազն մեկ անգամ անցնել արյան հիմնական հետազոտություններն ու վերահսկողության տակ պահել դրանց ցուցանիշները։