ՀՀ ՆԳՆ  Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից այսօր՝  ժամը 18:13-ին, երկրաշարժ է գրանցվել Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սարչապետ և Նորաշեն գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։