Ընկույզի միջնորմների վրա հինված թուրմն արդյունավետ է այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, ռադիկուլիտը, հոդացավը, ստամոքսի երկարատև խանգարումները, կրունկների բորբոքումների, հիշողության խանգարման, գլխացավի, անքնության, նյարդային խանգարումների, արգանդի ֆիբրոմիոմայի, մաստոպաթիայի բուժման համար:

Թուրմ պատրաստելն ամենևին էլ դժվար չէ։ Երկու ճաշի գդալ միջնապատերը դնել մուգ ապակյա ամանի մեջ, լցնել օղի մինչև ամբողջովին ծածկվի, թողնել երկու շաբաթ։

Ընդունել ամեն օր՝ նախ 5-6 կաթիլ նոսրացնելով երկու ճաշի գդալ ջրի մեջ, ապա ըստ անհրաժեշտության կարելի է ավելացնել կաթիլների քանակը։ Բուժման կուրսը 3 շաբաթից 3 ամիս է։   

Անքնության և նևրոտիկ վիճակների դեպքում օղու թուրմն ընդունում են օրական 3 անգամ 25-30 կաթիլ։ Հոդերի և ռադիկուլիտի ցավերի դեպքում թուրմը խորհուրդ է տրվում քսել ցավոտ տեղերին։