Corendon Airlines ավիաընկերության ինքնաթիռի անիվը պայթել է Թուրքիայում վայրէջք կատարելիս, գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Telgraf հրատարակությանը, որը կիսվել է մանրամասներով։
Հոկտեմբերի 12-ին Մյունխենից Անթալիա թռչելիս մարդատար Boeing 737-ի շասսիներից մեկի անվադողը օդանավակայանում վայրէջքի ժամանակ պայթել է։
Ինքնաթիռում եղել է 174 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Նրանք չեն տուժել, սակայն անհրաժեշտ է եղել տարհանում: Նշվում է, որ անհրաժեշտ աշխատանքներից հետո ինքնաթիռը կշարունակի թռիչքները։
Տեսանյութը՝ այստեղ