Կոճապղպեղը հարուստ է հակաբորբոքային, հակամակաբույծ, հակավիրուսային և հակաբակտերիալ հատկություններով։ Այսպիսով, այն համարվում է ամենահզոր արտադրանքներից մեկը։

 

Կոճապղպեղը չափազանց օգտակար է ընդհանուր առողջության համար, քանի որ այն պարունակում է վիտամին C, մագնեզիում և այլ օգտակար  հանքանյութեր: Բացի այդ, կոճապղպեղը  ամրացնում  է իմունային համակարգը, լավացնում է մարսողությունը, թեթևացնում է ցավը և բուժում ասթման և սրտանոթային հիվանդությունները:  

Հայտնի է, որ կոճապղպեղը հզոր գործիք է   վարակների դեմ պայքարելու և  լյարդը մաքրելու համար: Մրսածության և գրիպի ժամանակ կոճապղպեղով  թեյ  խմեք: Այն նաև ապահովում է առողջության այլ օգուտների լայն շրջանակ:



 

Կոճապղպեղի թեյի օգուտները․ Բարելավում է արյան շրջանառությունը Ապահովում է մարմնին անհրաժեշտ թթվածնով, վիտամիններով և հանքանյութերով Վերացնում է գլխացավը և մկանային ցավը Լուծում է երիկամների քարերը Մաքրում է լյարդը Կանխում և սպանում է քաղցկեղի բջիջները Նվազեցնում է ինսուլտի վտանգը Կոճապղպեղով թեյի բաղադրատոմս․  

Բաղադրիչներ.

¼ թ/գդ աղացած կոճապղպեղ

¼ թ/գդ աղացած քրքում

կոկոսի կաթ

մեղր

մի բաժակ ջուր

Տաք ջրին ավելացնել կոճապղպեղ և քրքում։ Եփել այն մարմանդ կրակի վրա մոտ 10 րոպե։ Ավելացնել կաթ։ Քամեք թեյը և խմեք։