Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում, Աբովյան քաղաքի որոշ հասցեներում հոկտեմբերի 14-ին և 15-ին

Պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» Dպ500մմ մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի, Արտաշար, Զարթոնք, Եղեգնուտ, Արազափ, Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ակնալիճ, Արշալույս, Հայթաղ, Գեղակերտ, Ֆերիկ, Տարոնիկ, Առատաշեն, Խորոնք բնակավայրերի գազասպառողների, «Էյ Ընդ Ջի Գրուպ», «Արջաղբյուր», «Պ.Մարգարյան և ընկերներ», «Վահագնավ», «Արեգ-Մար», «Մեծն Գառնիկ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Եղեգնուտ» ՍՊԸ-ի, «Մասիս Տոբակո Մ.Վ.Հ/Ձ» ՍՊԸ-ի, սեփականատերեր Սնջոյան Մշիրի, Համբարձումյան Հրաչիկի, Հակոբյան Րաֆֆիի, Ղումաշյան Սլավիկ ԱՁ-ի, «Բրենդլիդեր Հ/Ձ» ՍՊԸ-ի, «Կուարլինի» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության, Ինտերնացիոնալ, Պիոներական և Էլարի փողոցների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի 14-րդ, 18-րդ և 19-րդ փողոցների, Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի (ամբողջությամբ) գազասպառողների, 

ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Սյունիքի մարզի Շինուհայր և Խոտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: